Գորոդենկայում վերանորոգում են հայկական կաթոլիկ եկեղեցին

Գորոդենկայում (Իվանո-Ֆրանկիվսկի մարզ) ավարտում են վթարների վերացման և տեղական նշանակության ճարտարապետական հուշարձանի՝ հայկական կաթոլիկ եկեղեցու պահպանման նախագիծը, հայտնում է AnalitikaUA.net-ը։

Նախագիծն իրականացվում է «Կարպատյան տեղական համայնքների նախաձեռնությունների աջակցություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Կարպատյան եվրատարածաշրջան-Ուկրաինա» ասոցիացիան, հայտնում են քաղաքային խորհրդից։

Այժմ նրանք փակել են տանիքի մի մասը, որը գտնվում էր ծայրահեղ վթարային վիճակում, և, ըստ մասնագետների, մինչև հաջորդ տարի կարող էր չդիմանալ։

Նախագծի հիմնական նպատակը Գորոդենկայի հայկական կաթոլիկ եկեղեցու պահպանման և հանրահռչակման համար պայմաններ ստեղծելն է՝ որպես Կարպատյան տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության մաս:

«Հայկական կաթոլիկ եկեղեցին քաղաքի իսկական զարդն է։ Սակայն շենքը ներկայումս գտնվում է ծայրահեղ վթարային վիճակում, և թրջվելու պատճառով դրա ավերման մեծ վտանգ կա, ուստի ծագեց նախագծի գաղափարը։ Դա թույլ կտա ոչ միայն պահպանել պատմական կառույցը, այլև օգտագործել այն որպես զբոսաշրջային տեսարժան վայր, իսկ ապագայում դրա հիման վրա ստեղծել սրբազան արվեստի թանգարան»,- ասել է Գորոդենկա համայնքի նախագահ Բոգդան Կոբիլյանսկին։

«Հարկ է նշել, որ ծրագրի վրա աշխատել են ամբողջ 2021 թ. ընթացքում,- ասում է Գորոդենկա համայնքի նախագծերի և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիա Զդրիլան: – Եվ այսօր ավարտվել են տանիքի մի մասի վթարային վիճակը վերացնելու վերանորոգման աշխատանքները, որոնք առաջին հերթին պետք է արվեին: Բայց մենք չենք նախատեսում սահմանափակվել այս նախագծով, ավելին՝ կա շենքի վթարային վիճակն ամբողջությամբ վերացնելու և դրա վերականգնումը սկսելու հավակնոտ նպատակ»։

Նախագիծն իրականացվում է «Կարպատյան տեղական համայնքների նախաձեռնությունների աջակցության ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է «Կարպատյան եվրատարածաշրջան-Ուկրաինա» ասոցիացիայի կողմից՝ «Կարպատյան տեղական համայնքների նախաձեռնությունների մրցույթ – 2021 2.0»-ի շրջանակներում՝ Լվովյան, Անդրկարպատյան, Իվանո-Ֆրանկովյան, Չեռնովիցյան շրջանային խորհուրդների հետ համատեղ:

Related posts

Գյումրեցի 53-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը

Պետությունը պետք է ունենա լծակներ, այդ թվում՝ ուժային հարկադրանքի միջոցներ կիրառելու. Փաշինյան