Գոհունակությամբ նշում եմ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության զարգացումը. Միշուստինը՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ:

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ փոխանցում անկեղծ շնորհավորանքներ ծննդյան օրվա առթիվ:

Գոհունակությամբ նշում եմ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության առաջանցիկ զարգացումը։

Հաջողությամբ իրականացվում են համատեղ ծրագրեր էներգետիկայի, արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում։

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն»։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել