Գնել Սանոսյանը ճանապարհների հարցով Սյունիքում է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում:

Այցի նպատակն է դիտարկել հնթացս կատարվող ճանապարհաշինական և այլ աշխատանքներ։ Նախարարը երեկ երեկոյան մարզպետարանում հանդիպում է ունեցել մարզպետի, ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչնեի, ինչպես նաև Սյունիքի ճանապահները սպասարկողների ու շինարարների հետ։

Տեղում քննարկվել են մի շարք հարցեր՝ ինչպես ներկայում ընթացող ճանապահաշինական աշխատանքների, այնպես էլ ձմռանն ընդառաջ ճանապարհների սպասարկման վերաբերյալ։ Այսօր արդեն նախարարը, մազպետի ուղեկցությամբ, դիտարկել է մի շարք ճանապարհներ, այս պահին իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Related posts

ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը

Խնդիրը պետք է վերաձևակերպենք և ջրային ոլորտի բարեփոխումներից անցում կատարենք ջրային վերափոխման օրակարգին