Արարատ Միրզոյանը հանդիպել է Թոմաս Շրափելի ու Օտտո Լուխթերհանդթի հետ

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելին ու միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետ, պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդթին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Թոմաս Շրափելը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Արարատ Միրզոյանը և Օտտո Լուխթերհանդթը քննարկել են Արցախի դեմ 2020 թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքների ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր»,- նշել նա:

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային…

Опубликовано ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Spokesperson of MFA of Armenia Суббота, 20 ноября 2021 г.

Related posts

ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը

Խնդիրը պետք է վերաձևակերպենք և ջրային ոլորտի բարեփոխումներից անցում կատարենք ջրային վերափոխման օրակարգին