Գնալն էլ արժեք ունի, չգնալն էլ. Անդրանիկ Քոչարյանը՝ COP29-ի և գերիների վերադարձի մասին

COP29-ին մեր մասնակցության մասին տեղեկություն չունեմ: Եթե լինի, կարծում եմ՝ ԱԳ նախարարը հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին՝ կարծում եք՝ ճիշտ չէ՞ գնալը, եթե գերիներն ազատ չեն արձակվել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ գերիների հարցը պետք է լուծվի: Եթե մարդասիրական, հումանիտար բնույթ ունի տվյալ միջազգային հավաքը, այն պետք է առաջին հերթին իրացնի այն պահանջը, որը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ արձանագրված է»:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ պետք չէ գնալ, քանի դեռ գերիների վերադարձի պայմանավորվածությունը Բաքվի հետ չի՞ կայացել, Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց. «Կարծում եմ՝ գնալն էլ արժեք ունի, չգնալն էլ արժեք ունի…

…Գերիների հարցով, առանց հանրայնացնելու, պետք է մշտապես զբաղվել մինչև վերջին գերու հետ գալը, որովհետև, հիմա տեսնում եք, նաև առաջին պատերազմի զոհվածների, անհետ կորածների խնդիր է արծարծվում: Այդ խնդրի շրջանակում էլ կարող են ստեղծվել հնարավորություններ՝ գերիների, անհետ կորածների հանձնախմբերն աշխատեն միասին, և փորձենք հասնել ամբողջական լուծման»:

Related posts

Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ

Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ