Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը կգործի նորակառույց շենքում

Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզն այսուհետ կգործի նորակառույց ու հարմարավետ շենքային պայմաններում։ Մանկապարտեզի բացմանը ներկա էին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, մարզային եւ քաղաքային իշխանությունների, ինչպես նաեւ «Տարածքային զարգացման հիմնադրամ»-ի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ: Կրթօջախի բացման օրը եւս պատահական ընտրված չէր. հունիսի 1՝ երեխաների պաշտպանության օրը: Նշենք, որ շինաշխատանքներն իրականացվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում, ֆինանսավորողը Համաշխարհային բանկն է։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է մոտ 172 մլն դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է մոտ 20 մլն դրամ:

Related posts

Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին