Գյումրու «Հայասան» կանանց ֆուտբոլի միանձնյա առաջատարն է

Պաշտոնապես ավարտվեց կանանց ֆուտբոլի հերթական մրցաշրջանը: Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում «Հայասա» ակումբն անցկացրեց իր 16-րդ անընդմեջ հաղթական հանդիպումն ու ապացուցեց իր բարձր կարգը: Մայրաքաղաքի Արարատ-Արմենիա թիմի հետ խաղում էլ բացահայտ էր գյումրեցի ֆուտբոլիստուհիների առավելությունը, որոնք 20 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակից թիմի դարպասը: «Հայասան» փայլուն էջ գրեց մեր կանանց ֆուտբոլի տարեգրությունում՝ վաստակելով առավելագույն քանակի՝ 48 միավոր, խփելով 130 գնդակ ու ընդամենը 3 գոլ ընդունելով սեփական դարպասը:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել