Գյումրու ընտրություններում որոշ դեմքերի տեսնելով՝ մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին և հիշողությունն արտահայտեն քվեարկությամբ. վարչապետ

Եկեք գնանք, նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրություններին նախորդող շրջանների վերնագրերի, տեքստերի, հարցազրույցների մոնիթորինգ անենք: Խոսույթի 70-80 տոկոսը նվիրված է նրան, թե ինչպես են իշխանությունները կեղծելու ընտրությունները: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՏԻՄ ընտրությունների առիթով Գյումրիում ունեցած ելույթում։

«2018 թվականից ի վեր որևէ մակարդակի ընտրություններում դուք որևէ մեկից լսե՞լ եք այդպիսի բան: Չկա նման բան, ընդհանրապես գոյություն չունի: Որևէ մեկի մտքով չի անցնում: Հիմա, որ մարդիկ լսեն, համոզված եմ՝ վեր են թռնելու, որովհետև մոռացել են արդեն: Էլ չկա նման բան: Ու լավ է, որ մոռացել են:

Բայց այս ընտրություններում որոշ դեմքերի տեսնելով՝ նրանք պետք է դա հիշեն և հիշողությունը պետք է արտահայտվի քվեարկությամբ: Եվ ժողովուրդը պետք է որոշի՝ ինչքանով է ինքը պատրաստ իր ազատությունը, անկախությունը պաշտպանել»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք՝ վարչապետը, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, այսօր այցելել էր Գյումրի և Փարաքար։

Related posts

«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ

Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ՝ Ձեզ խաբել են, չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ

Ռուսաստանն ի վիճակի է իրացնել իր գազի ամբողջ ծավալը այլ շուկաներում, եթե Եվրոպան հրաժարվի դրանից. Նովակ