Գյումրի և Փարաքար համայնքներում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Այսօր մեկնարկում է նախընտրական քարոզարշավը:

ԿԸՀ նիստում վիճակահանությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքներին հերթական համարներ են տրամադրվել։

Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները․

Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն ՝ 1

«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3

«Կայունություն» կուսակցություն՝ 4

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ստացել են հետևյալ հերթական համարները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8

«Իմ հզոր համայնք»՝ 9

Նախընտրական քարոզարշավը կավարտվի մարտի 28-ին։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել