Գյումրիում 82-ամյա քաղաքացին վրաերթի է ենթարկվել. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։ Վարորդը դիմել է փախուստ: Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի 40-ամյա վարորդը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է ՇՄ քննչական վարչություն:
Կատարվում է քննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին