Գյումրիում 23-ամյա երիտասարդը կրակել էր արագ սննդի կետի ուղղությամբ

Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Կումայրիի բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հոկտեմբերի 20-ի ժամը 23.40-ի սահմաններում Գորկու փողոցում անհայտ մակնիշի մեքենայից կրակել են արագ սննդի կետի ուղղությամբ, ինչի հետևանքով կոտրվել է նշված սննդի կետի ճակատային հատվածի ապակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
«Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում հայտնաբերվել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին է տարվել գյումրեցի 23-ամյա մի երիտասարդ: Նա խոստովանել է, որ PM-X տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակով երկու անգամ կրակել է արագ սննդի կետի ուղղութամբ: Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ