Գյումրիում տեղակայված Սահմանապահ ջոկատ 98 տարեկան է

Մայիսի 20-ին նշվել է Գյումրիում տեղակայված Սահմանապահ ջոկատի կազմավորման 98-ամյակը:
Միջոցառմանը մասնակցել և մարզպետի անունից ողջույնի և շնորհավորական խոսքով է հանդես եկել Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Գյումրում ՌԴ գլխավոր հյուպատոսը, բարձրաստիճան զինվորականներ։
Ջոկատի կազմավորման 98 ամյակին նվիրված հանդիսավոր երթից հետո, պարգևատրվել են մի շարք զինվորականներ, այնուհետև ներկաները ծաղիկներ են դրել հերոսների հուշարձանին:
Գյումրիում տեղակայված Կարմիր Դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատը հսկում է հայ-թուրքական սահմանի 132,6 կմ երկարությամբ հատվածը։

Related posts

Նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյանը՝ մարզային տրանսպորտի մուտքը Երևան արգելելու հայտարարության մասին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

«Իմ Ախուրյան». համայնքի օրը՝ ազգային ավանդույթների, միասնականության և նոր ձեռքբերումների շուրջ