Գյումրիում չբնակեցված տնակ է այրվել

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:10-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գտնվող տնակներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացրին ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տնակում (մոտ 72 քմ) և կից խորդանոցում (մոտ 6 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 14:09-ին: Այրվել են տնակը և խորդանոցը՝ կենցաղային իրերով:

Related posts

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը

Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճաը պահպանվում է