Գյումրիում ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանները հունիսի 8-ին Գյումրիի Շիրակացու փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 25-ամյա Վաչագան Գ.-ին, որը հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին

Չճշտված լուրը փաստից արագ տարածվեց․ ՆԳՆ-ն պարզաբանում է նախօրեի սկանդալը