Գյումրիում նախկին իրավապաշտպանը զանգահարել և հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցերել պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի հասցեին

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվել Գյումրու քաղաքի բնակիչ, 43-ամյա Կարապետ Պողոսյան անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում հրապարակային գրառում կատարելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կ․ Պողոսյանը Երևանի բնակիչ 41-ամյա Կարեն Կյուրեղյանի հասցեին վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ է հնչեցրել։ Տեղեկություններ են ստացվել նաև, որ նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում, Կ․ Պողոսյանը զանգահարել է Կ․ Կյուրեղյանի բջջային հեռախոսահամարին և նրա հասցեին հնչեցրել բազմաթիվ հայհոյանքներ ու սպառնալիքներ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կ․ Կյուրեղյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի հրամանատար, իսկ Կ․ Պողոսյանը նախկին իրավապաշտպան է։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել․ Նիկոլ Փաշինյան

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել