Գյումրիում կատարված կողոպուտը բացահայտվեց համագործակցության արդյունքում

Հուլիսի 16-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում տվեց 33-ամյա մի կին: Մոտ մեկ ժամ առաջ անհայտ անձը Շիրակացու փողոցում նրա ձեռքից հափշտակել էր դրամապանակը, մեջը` գումար և բանկային քարտ:
Դեպքի վայր մեկնած բաժնի օպերատիվ խումբը ձեռնարկեց միջոցառումներ` կողոպուտը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ: Քրեական հետախույզներն ուսումնասիրեցին տարածքը, ու թեև դեպքին ականատես չկար, բայց կար տարածքը տեսահսկող սարք: Արագ վերծանվեց տեսագրությունը, որը, սակայն, շատ բան չտվեց: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներին զուգահեռ` կողմնորոշիչներ ուղարկվեցին ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանումներ, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տեսանյութ պատրաստեց ու տարածեց: Մեծածավալ աշխատանքը արդյունք տվեց երրորդ օրը: Ոստիկանության Ախուրյանի բաժնում ստացվեց օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Մուշի բաժնի և Շիրակի մարզային վարչության ծառայողների համատեղ ջանքերով: Հուլիսի 19-ի կեսօրին գյումրեցի 26-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Նա ներկայացվել է քննչական մարմնին ու տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

«Զանգերի» հատվածում ձյուն է տեղում

Կիրանցում կա 4 շինություն, որը չի մնում ՀՀ տարածքում. Արմեն Գրիգորյան

Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում