Գյումրեցի ծանրորդները հիացնում են լեհ մարզասերներին

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում փայլել են գյումրեցի պատվիրակները: Մարզական բարձագույն վարպետության դպրոցի սան, 49 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտում ցույց է տվել 167 կգ արդյունք ու կանգնել է հաղթողի պատվանդանին: Գյումրեցի ծանրորդուհին եւս 2 ոսկե մեդալ է ստացել պոկում եւ հրում վարժություններում՝ համապատասխանաբար գրանցելով 73 եւ 94 կգ ցուցանիշներ: Հրում մրցաձեւում մեր մարզուհին ճանաչվել է Եվրոպայի ռեկորդակիր: Ալեքսանդրայի մարզիչն է Քրիստինե Պետրոսյանը: Տղաների 49 կգ քաշային կարգում երկամարտի 182 կգ արդյունքով չեմպիոն է դարձել օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Միքայել Չոլակյանը: Պոկում եւ հրում մրցաձեւերում նա իր անվան դիմաց արձանագրել է 81 եւ 101 կգ արդյունքներ ու նորից ճանաչվել է 1-ինը: Միքայելին մարզում է Ալեքսան Կարապետյանը: Հիրավի գերազանց արդյունքներ, որոնք մատնանշում են Հայաստանի ամենամարզական քաղաքի բարձր վարկանիշը:

 

Related posts

Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին