Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ, 2026 թվականի մայիսի 12-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն: Այս մասին հայտնում են դատախազությունից։
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Արամյանը, Լիլիթ Գրիգորյանը, Էդգար Արսենյանը, Եղիազար Ավագյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների դատախազները:
Քննարկվել են զգայունություն ունեցող դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների հսկողությանը, վերահսկողությանը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպմանն ու կարգապահությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բարձրացված խնդիրների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը տվել է խիստ հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել