Գլխավոր դատախազն ընդունել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեին: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«ՀՀ գլխավոր դատախազությունը 1999 թվականի մայիսի 17-ից անդամակցում է Դատախազների միջազգային ասոցիացիային:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Ասոցիացիայի փոխնախագահին հրավերն ընդունելու համար և կարևորել Ասոցիացիայի դերն ու առաքելութունը հանցավորության դեմ պայքարում առկա խնդիրները համատեղ ջանքերով լուծելու առումով:

«Առավելապես կարևորում ենք Ասոցիացիայի կողմից անցկացված տարեկան համաժողովները, որին ՀՀ դատախազությունն ապահովում է իր ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը և հատկանշական համարել Ասոցիացիայի կողմից հրատարակվող ամենամյա պարբերականը, որում ներառվում են հանցավորության դեմ պայքարում տարբեր երկրների դատախազությունների փորձի վերաբերյալ տեղեկություններ:

Աննա Վարդապետյանը կարևորել է նաև կայանալիք համաժողովին Ասոցիացիայի փոխնախագահի ներկայությունը և ընդգծել հանցավորության դեմ պայքարի համընդհանուր գերնպատակի իրականացման ուղղությամբ ջանքերի միավորման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան