Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա է արձակել 500 անօդաչու թռչող սարք, 40 հրթիռ

Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա է արձակել 500 անօդաչու թռչող սարք, 40 հրթիռ: Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հիմնական թիրախում է եղել Կիևը, հարվածի տակ են հայտնվել էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները: 1 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել:

Բացի այդ, Կիևի մարզում 300 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Մի քանի բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել: Մարդիկ պատսպարվել են մետրոյի կայարաններում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները ոչնչացրել են ուկրաինական 7 անօդաչու թռչող սարք, որոնցից չորսը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, ️ ️ երեքը՝ Ադիգեայի Հանրապետության տարածքում։

Related posts

Արամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

Փաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացները

Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին