Գերմանիան պատրաստ է աջակցելու Երևանին և Բաքվին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. Վադեֆուլ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը: Նրա խոսքով՝ Բեռլինը պատրաստ է աջակցելու Երևանին և Բաքվին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին:

«Հայաստանն ու Ադրբեջանը նոր գլուխ են բացում իրենց պատմության մեջ։ Այն փաստը, որ երկու կողմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում նախաստորագրել են Խաղաղության համաձայնագիրը, հույսի աղբյուր է Հայաստանում և Ադրբեջանում շատ մարդկանց համար, որոնց թիկունքում հակամարտության, տեղահանությունների և տառապանքների երկարատև պատմությունն է։ Այս օրը ցույց է տալիս երկու կառավարությունների պատրաստակամությունը՝ բարդ հարցերը լուծելու բանակցությունների միջոցով և գնալու ոչ հեշտ փոխզիջումների»,- նշել է դիվանագետը:

Նա ընդգծել է, որ այժմ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրվի և վավերացվի երկու կառավարությունների կողմից:

Related posts

Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Ջաջուռում բախվել են «Kia Forte»-ն և «Volkswagen»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ