Գերմանիայի արտաքին գործերի նախարար Բերբոքը հաշտության կոչ է արել Բաքվին և Երևանին

Գերմանիան և Եվրոպան ցանկանում են «Հարավային Կովկասի երկրների հետ համատեղ աշխատելով ստեղծել այնպիսի տարածաշրջան, որը կհաղթահարի անցյալի ստվերները և կձևավորի լավ ապագա մարդկանց համար»: Նման հայտարարություն է արել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Հայաստան և Ադրբեջան երկօրյա այցի մեկնարկից առաջ՝ նոյեմբերի 3-ին:

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու երկրի միջև երկարատև հակամարտությունը՝ Բերբոքը նշել է, որ այն մեծ ցավ է պատճառել երկու կողմին, սակայն «երկարաժամկետ հեռանկարում վերքերը կարող են բուժվել»։ Այժմ կարևոր է, որ «բոլոր նրանք, ում ձեռքերում են խաղաղության բանալիները, հաղթահարեն իրենք իրենց և բռնեն փոխադարձ վստահության ճանապարհը», – ավելացրել է արտգործնախարարը:

Այս ճանապարհին Գերմանիան և ընդհանուր առմամբ ԵՄ-ն պատրաստ են որոշակի նախաձեռնություններով աջակցել Երևանին ու Բաքվին, ընդգծել է նախարարը։ Դրանցից մեկը ԵՄ Global Gateway ծրագրի շրջանակում տվյալների փոխանցման համար Սև ծովի հատակով խորջրյա մալուխի ծրագրված տեղադրումն է։ Ըստ Բերբոքի՝ այս նախագծին մասնակցելը կարող է Հայաստանին և Ադրբեջանին ավելի մոտեցնել միմյանց, ինչպես նաև Եվրոպային։

Global Gateway նախաձեռնությունը նախատեսում է մինչև 300 միլիարդ եվրոյի ներդրումներ զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրների ենթակառուցվածքներում։ Ծրագրի նպատակներից մեկն էլ ԵՄ-ի գլոբալ ազդեցության ուժեղացումն է։ Ստորջրյա մալուխի անցկացման ընդհանուր արժեքը, որի մասին խոսել է Աննալենա Բերբոքը, կազմում է 45 միլիարդ եվրո։ Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է ստանձնել այդ գումարի գրեթե կեսի ֆինանսավորումը։

Related posts

ՆԳՆ քրեական ոստիկանները խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են վնասազերծել

Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի