Գերիների վերադարձի համար ամենօրյա ջանքեր են գործադրվում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ՔՊ համակիրների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող գերիների խնդրին:

«Գերիների վերադարձի համար ամենօրյա ջանքեր են գործադրվում: Առանց չափազանցության՝ ամենօրյա: Ամեն օրը և՛ իրենց, և ընտանիքի անդամների համար շատ լուրջ տառապանք է, փորձություն, և իմ համոզմունքն այն է, որ դա ժամանակի հարց է»,- հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ գերիների գործոնն օգտագործվում է ՀՀ-ում ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:

«Նաև դա է պատճառը, որ չեն վերադարձնում: Չեմ ասում՝ միակ պատճառը, բայց պատճառներից մեկն է, դրանով ուզում են ցավեցնել մեզ, ցավեցնել անձամբ ինձ, և դրանով ուզում են ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալ»,- հայտարարել է նա:

Related posts

Թորոսյանը կասկածի տակ է դնում բժշկի կալանավորման հիմնավորումը

Եթե ՀՀ-ում լիներ բռնապետություն, դուք ուղղակի պապանձնված կլինեիք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

2025-ի 4 ամիսներին պետությանը պատճառված վնասի մասով ավելի մեծ չափով գումար է վերականգնվել, քան 2024-ին պատճառված վնասն է