Գալուզինը` ՀԱՊԿ֊ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության` նոյեմբերի 11-ին կայանալիք գագաթնաժողովում։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամներից մեկի նկատմամբ հնարավոր սահմանափակող միջոցների կիրառման վերաբերյալ որոշումները վերապահված են Հավաքական անվտանգության խորհրդին, որի կազմում ընդգրկված են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները։ Գալուզինը նշել է, որ նման որոշումները կարող են ընդունվել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան դրույթների հիման վրա։ «Հաջորդ նիստը կանցկացվի Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին»,– ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։ Գալուզինի խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է, որը պետք է բարեխղճորեն կատարեն բոլոր կողմերը։ Նա ընդգծել է, որ կազմակերպության աշխատանքներին Երևանի չմասնակցելը և ՀԱՊԿ բյուջեի վերաբերյալ տարեկան որոշումները չստորագրելը չի դադարեցնում կազմակերպության գործունեության ֆինանսավորմանն ուղղված` ազգային ներդրումը ժամանակին փոխանցելու Հայաստանի պարտավորությունը։ ՌԴ ԱԳ փոխնախարարը նշել է, որ միջազգային կազմակերպություններում նման իրավիճակների համար նախատեսված են համապատասխան ընթացակարգեր, և ՀԱՊԿ-ը բացառություն չէ։

Related posts

2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ

ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը

Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր