Գազի արտահոսքի հետևանքով առաջացել էր հրդեհ, նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր Վանաձոր համայնքում գործող գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Ըստ նախնական տվյալների՝ 2023 թ․ հունվարի 31-ին՝ ժամը 09.15-ի սահմաններում, Վանաձորում գործող գազալցակայանի գազի ճնշման մատակարարման համար հատկացված վայրում գազի արտահոսքի հետևանքով առաջացել է հրդեհ, որի պատճառով Վանաձորի բնակիչ հանդիսացող՝ գազալցակայանի 83-ամյա, 33-ամյա և 28-ամյա աշխատակիցները դեմքի և վերջույթների շրջանում տարբեր աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, համապատասխան ՍՊ ընկերությունից պահանջվել են փաստաթղթեր՝ համալիր դատաճարտարագիտատեխնիկական և դատահրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար։

Իրականացվում են վարութային և ապացուցողական այլ անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է Աբրահամյանի գրառման մեջ:

Այսօր Վանաձոր համայնքում գործող գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական…

Опубликовано Gor Abrahamyan Вторник, 31 января 2023 г.

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան