Արցախում խաղաղապահների հետ կապված չստուգված տեղեկություն է հանրայնացվել. Արցախի դատախազության պարզաբանումը

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է, որ երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի կողմից տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ իբր Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները ՀՀ-ից Արցախ տեղափոխելու նպատակով տարբեր քաղաքացիներից վճար են ստացել, ինչպես նաև հափշտակել իրենց փոխանցված ապրանքները:

Դատախազությունը պարզաբանում է՝ այսօր Արցախի դատախազություն են հրավիրվել վերոգրյալ դեպքից տուժած անձինք, որոնց տված պարզաբանումներից ակնհայտ է դարձել, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները դեպքի հետ որևէ առնչություն չունեն, այն տեղի է ունեցել ՀՀ տարածքում՝ որպես ռուս զինվորական ներկայացած անձի մասնակցությամբ, որի ինքնությունը պարզելու և հափշտակված ապրանքի քանակն ու արժեքը որոշելու ուղղությամբ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմինների կողմից արդեն համապատասխան միջոցներ են ձեռնարկվում:

Արցախի Հանրապետության դատախազությունը կապ է հաստատել ՀՀ-ում դեպքի հանգամանքները քննող պաշտոնատար անձանց հետ և պատրաստակամություն հայտնել ձեռնարկել պատշաճ քննություն ապահովելու համար անհրաժեշտ համագործակցության բոլոր միջոցները:

«Անընդունելի ենք համարում Արցախում ռուս խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված այնպիսի տեղեկության հանրայնացումը, որը կարող է չհիմնավորված կերպով ստվերել խաղաղապահների դերակատարությունն ու առաքելությունը, հանրության մոտ արհեստական բացասական վերաբերմունք ձևավորել նրանց նկատմամբ, ինչպես նաև օգտագործվել մեր հակառակորդների կողմից՝ ի վնաս Արցախի Հանրապետության շահերի»,- նշված է Արցախի դատախազության հաղորդագրության մեջ:

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՉՍՏՈՒԳՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՆՐԱՅՆԱՑՈՒՄԸ

Երեկ «Ֆեյսբուք»…

Опубликовано Արցախի Հանրապետության դատախազություն Вторник, 31 января 2023 г.

Related posts

Արամ Ղազարյանը՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում