Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրիում

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ  վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 27-ին ժամը 17։30-ից դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ.Խորենացու, Եսայան, Կոմսոմոլի, Գերցենի, Շիրակացու (Մարմարաշենի խճուղուց մինչև Մնջոյան փողոցի), Մնջոյան, Խնկոյան, Կ․ Դեմիրճյան (Շիրակացու փողոցից մինչև Վ.Սարգսյան փողոցի հյուսիսային հատվածը), Գրիբոյեդովի, Բաշինջաղյան փողոցների, հարակից տարածքների, Կ․ Դեմիրճյան 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, Պավլովի 1-ին, 2-րդ, 3-րդ, Խնկոյան նրբանցքների, Կ․ Դեմիրճյան 1-ին փակուղու գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական  աշխատանքների ավարտից հետո, հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։

Related posts

Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին

ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև