Այս գիշեր 400 ԱԹՍ է ուղարկվել Մոսկվայի մարզի ուղղությամբ, բնակելի շենք է վնասվել

Հուլիսի 28-ի գիշերը Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել են հարյուրավոր ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, որոնց մեծ մասը ոչնչացվել է ՀՕՊ ուժերի կողմից, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Ժամը 20:30-ից մինչև առավոտյան 6:30-ը Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչում էր ավելի քան 390 անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից», – գրել է նա։

Նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ Չեխովում անօդաչու թռչող սարքը հարվածել է Զեմսկայա փողոցում գտնվող բնակելի շենքին։ Հարվածից վնասվել է շենքի ճակատային մասը և երկու բնակարան։ Ոչ ոք չի տուժել։

Բացի այդ, Վաուլովո գյուղի Դուբրավա այգեգործական համայնքում մասնավոր տուն է հրդեհվել։ Ռոմաշկինո այգեգործական համայնքում (Դուբնա գյուղ) անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են ամառանոցը։ Երկու դեպքում էլ տուժածներ չկան։

Գիշերը Մոսկվայի մարզում նաև հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի տագնապ, Մոսկվայի ժամանակով ժամը 6:41-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է դրա վերացման մասին: Մոսկվայի երեք օդանավակայան՝ Վնուկովոն, Ժուկովսկին և Դոմոդեդովոն, թռիչքաների սահմանափակումներ են մտցրել: Ժուկովսկին ներկայումս ընդունում և ուղարկում է չվերթներ՝ համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելով:

Մոսկվայի մարզից բացի, հուլիսի 28-ի գիշերը հարձակման է ենթարկվել նաև Ռոստովի մարզը։ Հակաօդային պաշտպանության ուժերը Տագանրոգի ծոցի ջրերում ոչնչացրել են անօդաչու թռչող սարքեր, հայտնել է մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։

Լենինգրադի մարզի օդային տարածքում անօդաչու թռչող սարքի հարձակման մասին տագնապ է հայտարարվել, ինչից հետո Պուլկովոյի օդանավակայանը սկսել է ընդունել և ուղարկել չվերթներ` նախնական պայմանավորվածությամբ։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել