Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը երրորդ հաղթանակն է տոնել պրոֆեսինալ ռինգում

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հերթական հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում:

Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում  Հովհաննես Բաչկովը մենամարտի 8-րդ ռաունդում տեխնիկական  նոկաուտով հաղթել է 39-ամյա արգենտինացի  Կրիստիան Կորիային։

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզեմեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է (2017, 2019), Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտըպրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականին:

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը