Բնավորությամբ՝ քչախոս, ճակատագրով՝ հայրենիքի պաշտպան

Կարեն Մնացականյանն է՝ 2020 թվականի Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական սանձազերծած պատերազմի արիաբար մարտնչած հայորդիներից մեկը: Ցավոք, Արցախի հարավային հատվածի պաշտպանությունն իրականացնելու ժամանակ թշնամու անօդաչուն չվրիպեց. Կարենն ու զինակից ընկերները անմահացան Ջաբրայիլում: Այսօր կլրանար Կարենի 19-ամյակը. այս տարեդարձը խիստ տարբերվեց մյուսներից. լուռ, արցունքոտված ու հպարտությամբ ընտանիքը, զինընկերներն ու համագյուղացիները ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին հանուն հայրենիքի նահատակված եւ անձնվիրաբար կռված զինվորի շիրիմին:

Related posts

Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր և թվային ծառայությունների նոր հնարավորություններ

2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ

Քենիայի դատարանը քարոզչին մեղավոր է ճանաչել 190 երեխայի սպանության մեջ