Բերքաբերի, Կիրանցի և կողքի գյուղի բնակիչներն ասում են, որ ուզում են՝ սահմանազատումը շարունակվի. Ռուբինյան

Ընդդիմությունը պետք է ի վերջո պատասխանատվություն կրի իր ասածների ու արածների համար: 2024-ին, երբ Տավուշում տեղի էր ունենում սահմանազատում, ընդդիմությունն ասում էր, որ հանձնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքը, որ Ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանի վերահսկողության ներքո է, ասում էր, որ խաղաղություն չի լինի, որ Ադրբեջանը մեկ է՝ հարձակվելու է մեզ վրա: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 3-ի նիստի հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ այս հիմքով հայտնվեց արքեպիսկոպոս, որը գլխավորեց ընդդիմադիր շարժում և երկիրը պահեց «ցնցումների մեջ», մինչդեռ արդյունքում եղավ այն, որ սահմանազատումը տեղի ունեցավ, և որ Բերքաբերում, Կիրանցում ապրող մարդիկ այսօր ասում են, որ հիմա խաղաղ է, և որ ուզում են՝ սահմանազատումը շարունակվի:

«Դուք պայքարում եք մի բանի դեմ, որը ոչ միայն ապացուցեց, որ լավ բան էր, այլև այնտեղի բնակիչները, կողքի գյուղի բնակիչներն ասում են, որ ուզում ենք՝ սա շարունակվի»,- ասաց նա:

Related posts

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան