Բեռնատարը գլորվել է ձորը․ վարորդը մահացել է

Հուլիսի 12-ին՝ ժամը 16։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ թաղամասի Տերյան 3-րդ փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատար ավտոմեքենան գլորվել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ի․ Դ․, ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը (մոտ 30 մ):

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային (մոտ 200 մ) և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ:

Related posts

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը

Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին