Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է Եվրախորհրդարանի փոխնախագահին՝ հնարավոր կոռուպցիայի հետաքննության շրջանակներում

Բելգիայի ոստիկանությունը Բրյուսելում ձերբակալել է հունաստանցի եվրապատգամավոր Եվա Քայլիին, որը զբաղեցնում է Եվրախորհրդարանի փոխնախագահի պաշտոնը՝ հաղորդում է DW-ն:

Եվրապատգամավրի ձերբակալությունը տեղի է ունեցել Կատարի կողմից հնարավոր կոռուպցիայի հետաքննության շրջանակներում։ Բրյուսելում այս գործով ընդհանուր առմամբ 5 մարդ է ձերբակալվել։

Համահունական սոցիալիստական շարժում կուսակցությունը, որի անդամ է Քայլին, ավելի վաղ հայտարարել էր նրան հեռացնելու մասին։ Քայլին Եվրախորհրդարանի ներկայացուցիչներից մեկն էր, որը վերահսկում էր Կատարի աշխատաշուկայի իրավիճակը, որտեղ իրավապաշտպանները նշում են Ասիայից և Աֆրիկայից աշխատանքային միգրանտների իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր:

Եվրախորհրդարանը Կատարից պահանջում էր բարեփոխումներ, որոնք պետք է հանգեցնեին իրավիճակի բարելավմանը։ Նշվում է, որ Քայլին Կատարի աշխատանքի նախարարի հետ հանդիպումից հետո՝ նոյեմբերի 22-ին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, դրական գնահատական է տվել երկրի աշխատաշուկայի բարեփոխմանը:

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ