ԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ԲԴԽ դատավոր անդամ Մերի Համբարձումյանին լիազորվել է Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում (CCJE) ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը։

«Տվյալ որոշումը միտված է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության միջազգային համագործակցությանն ու դատական համակարգի լավագույն փորձի խթանմանը։

Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի կողմից ընդունվող եզրակացությունները (կարծիքները) Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հաստատվելուց հետո անդամ պետությունների համար դառնում են հանձնարարականներ, որոնց նպատակն է ապահովել անդամ պետություններում դատական քաղաքականության առավել համահունչ և միասնական մոտեցումներ։

Այս եզրակացությունները վերաբերում են դատական իշխանության անկախության ամրապնդմանը, դատական ընթացակարգերի կատարելագործմանը, դատավորների կարգավիճակին, ինչպես նաև նրանց ընտրության, աշխատանքի գնահատման, վերապատրաստման, առաջխաղացման, կարգապահական պատասխանատվության և սոցիալական երաշխիքների ապահովման հարցերին»,- ասվում է Դատական իշխանության տարածած հաղորդագրությունում։

Related posts

Փարիզը 10 երկրի հետ քննարկում է Ֆրանսիայի՝ միջուկային զսպման ծրագրին միանալու հարցը. Մակրոն

Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր