Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է անցկացնում պաշտոնական այցով Բաքու ժամանած Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նախագահների միջև հանդիպումը նախ տեղի է ունեցել ընդլայնված կազմով, իսկ ներկայում Իլհամ Ալիևի և Ահմեդ աշ-Շարաայի միջև հանդիպումն անցկացվում է նեղ կազմով։

Սիրիայի Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան հուլիսի 12-ին այցով ժամանել է Ադրբեջան։

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ահմեդ աշ-Շարաային դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը և այլ պաշտոնատար անձիք։

Ավելի վաղ սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ահմեդ աշ-Շարաան Ադրբեջան է մեկնում պաշտոնական այցով, սակայն այցի վերաբերյալ մանրամասներ չէր հաղորդել։

Related posts

Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ