Բաքվի արվարձանում տան պայթյունից զոհվածների թիվը հասել է երկուսի

Բաքվի արվարձանում տան պայթյունի պատճառով զոհվածների թիվը հասել Է երկուսի. փրկարարները փլատակներից դուրս են բերել երեխայի մարմին, որոնողա-փրկարարական գործողությունն ավարտվել Է: Այդ մասին հաղորդել Է Ադրբեջանի ԱԻՆ-ը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԻՆ-ը հաղորդել Էր, որ պայթյուն Է տեղի ունեցել Խըրդալանում գտնվող բնակելի շենքում, փլվածքների տակ կարող են մարդիկ լինել: Փրկարարները փլատակներից դուրս են հանել վեց քաղաքացու, հայտնաբերել են մեկ կնոջ մարմին»:

Երկրի գլխավոր դատախազությունը հարուցել Է քրեական գործ: «Խըրդալանում տան փլատակներից, որտեղ տեղի Է ունեցել պայթյունը, դուրս են բերել երեխայի մարմին: Որոնողա-փրկարարական գործողությունն ավարտվել Է, քանի որ փլվածքների տակ մնացածներ արդեն չկան»,-հաղորդել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են տան բնակիչները, զոհված երեխան այն կնոջ դուստրն Է, որի մարմինը հունվարի 26-ին հայտնաբերել են փլվածքների տակ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան