Բաքուն օպերատիվ կերպով հայկական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ իր մեկնաբանությունները. Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը

«Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի առնչությամբ ադրբեջանական կողմն օպերատիվ կերպով հայկական կողմին է ներկայացրել իր մեկնաբանությունները։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով տեղական ԶԼՄ-ների հարցին՝ կապված խաղաղության պայմանագրի շուրջ հայ պաշտոնյաների հայտարարությունների հետ։

Նա նշել է, որ հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը «չի արտացոլում իրականությունը և հերթական մանիպուլյացիա է Հայաստանի կողմից» (չակերտները՝ Tert.am)։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր ասել է, որ ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։

«Իմ տեղեկություններով մինչև այս պահն Ադրբեջանը դեռևս չի արձագանքել այդ առաջարկներին»,- ասել է Խանդանյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։

Related posts

ԱՄՆ-ը և Ուկրաինան քննարկել են հրադադարի հարցը և խաղաղ կարգավորման հեռանկարը

Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը

Գոռ Ներսիսյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր