Բաց դաս. թեման՝ «Օլիմպիական խաղեր»

Տեւական ժամանակ հանրակրթական դպրոցների սաները ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում են դասասենյակներում: Պատճառը համավարակն է: Դահլիճի փոխարեն՝ լսարան, գործնականի փոխարեն՝ տեսական: Այլ կերպ ասած՝ ոչ թե խաղում են բասկետբոլ, այլ խոսում եւ միմյանց պատմում մարզաձեւի ու նրա առանձնահատկությունների մասին: Ընթացքում փորձում են յուրացնել ոչ միայն հայրենական, այլ նաեւ համաշխարհային սպորտի տարեգրությունը: Գյումրու թիվ 7 դպրոցի սաները, օրինակ, «Օլիմպիական խաղեր» թեման անգիր գիտեն: Գիտելիքներն ի ցույց դրեցին բաց դասի ժամանակ:

Related posts

Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում նվաճեց արծաթե մեդալ

Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի մինչև Մ17 տարեկանների չեմպիոն

Ըմբիշ Գևորգ Հարությունյանը՝ Մ-17 տարեկանների ԱԱ բրոնզե մեդալակիր