Շիրակի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մայիսի 12-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրու բնակիչ 55-ամյա տղամարդը 28-ամյա մի երիտասարդի թմրամիջոց է իրացրել։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ քրեական ոստիկանները 28-ամյա երիտասարդին հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են մարզային վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցը նույն օրն իրեն է իրացրել գյումրեցի 55-ամյա տղամարդը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 55-ամյա տղամարդու բնակության հասցեում հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի զանգվածով 8 փաթեթ՝ ընդհանուր 13,97 գրամ քաշով։

55-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է։

Related posts

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները