Բացահայտվել է թմրամիջոցի իրացման դեպք․ մեկ անձ ձերբակալվել է

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտել են Արմավիրի ոստիկանները։

Փետրվարի 16-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Նորապատ գյուղից, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Գյումրի քաղաքի երկու բնակչի, որոնցից մեկը՝ 27, մյուսը՝ 26 տարեկան:

27-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 5 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված: 3 փաթեթ նմանատիպ զանգված էլ ոստիկանները հայտնաբերեցին 26-ամյա տղամարդու խուզարկությամբ: Ավելի ուշ պարզվել է, որ 27-ամյա տղամարդը 8 փաթեթ թմրամիջոցը, նախնական տվյալներով, 64 հազար դրամով գնել էր Այգեշատ գյուղի 26-ամյա մի բնակչից և 3 փաթեթը տվել էր գյումրեցի ընկերոջը:

Նույն օրը՝ գիշերը, Այգեշատ գյուղից, իր մեքենայով հանդերձ, ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվեց նաև թմրանյութն իրացնելու մեջ կասկածվող անձը: Դարձյալ մեքենայով հանդերձ՝ իրավապահները բերման են ենթարկել նաև Արմավիր քաղաքի 29-ամյա մի բնակչի, որին այգեշատցի տղամարդը թմրանյութ էր հյուրասիրել:

Արմավիրի բնակչի մեքենայի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգված և ապակե գլանակ՝ ածխացած զանգվածի մնացորդներով:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Թմրանյութ իրացնողը տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել:

Քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկություններ են կատարել բերման ենթարկված անձանց հաշվառման և փաստացի բնակության վայրերում: Գյումրեցի 26-ամյա տղամարդու հաշվառման հասցեի խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի մի քանի հարյուր հոգեներգործուն դեղահաբեր: Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Related posts

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

«Տավուշը հանուն հայրենիքի»․ օրն ամփոփվել է Սուրբ Աննա եկեղեցու բակում

Վահագն Խաչատուրյանը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները