Բացահայտվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքը․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հունիսի 11-ին Գյումրի քաղաքի Ղարսի խճուղիում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքի առթիվ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել էր Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Մուշի ու Կումայրիի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն ու համակարգված միջոցառումների արդյունքում հունիսի 14-ին ստացվել են հավաստի տեղեկություններ, որ հունիսի 9-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, հուշարձանների տառերը պոկել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը։

Նույն օրը՝ ժամը 08։40-ին, նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է կատարածը։

41-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում:

Related posts

Դպրոցականները կսովորեն վարել․ սեպտեմբերից նոր հնարավորություն` ավագ դասարաններում

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ

Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է