Բացահայտվել է Գյումրու գազալցակայաններից մեկում կատարված ավազակությունը. կան կալանավորվածներ

Փետրվարի 5-ին՝ ժամը 03.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի գազալցակայանում զինված հարձակում է եղել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները պարզել էին, որ ժամը 03:00-ի սահմաններում դիմակավորված երկու անձ, որոնցից մեկը՝ ինքնաձիգով, հարձակվել էին գազալցակայանի աշխատակիցների վրա։ Մտել էին աշխատասենյակ, բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, ինքնաձիգից կրակել հատակին և փող պահանջել, ապա հափշտակել էին դրամարկղի մոտ 150 000 դրամը ու փախել:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Ավազակությունը բացահայտելու ուղղությամբ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության, Կումայրիի, Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, նաև քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը:

Գյումրեցի 27 և 31 տարեկան երկու տղամարդիկ մարտի 7-ին հայտնաբերվել, բերման են ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։

Նրանք ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել են:

Դատարանի մեկ այլ որոշմամբ խուզարկվել է 27-ամյա տղամարդու տունն ու ավտոտնակը: Հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ լիցքավորված 4 փամփուշտով, և 7,62 մմ տրամաչափի 9 փամփուշտ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն