Բարձրաստիճան փոխայցելությունները նպաստում են համագործակցության ընդլայնմանը. ՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։

Նախագահը ողջունել է փոխնախագահի այցը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարձր մակարդակը։

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը, որում մեծ ավանդ ունի ԱՄՆ նախագահ Թրամփը: Շեշտվել է, նաև, որ բարձրաստիճան փոխայցելությունները նպաստում են համագործակցության ընդլայնմանը և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Related posts

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի հերթական նիստը. ՈՒՂԻՂ