Բարձրաշենի կառուցվող դպրոցի տանիքից հսկիչն ընկել և մահացել է

Արարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ ՀՀ ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Բարձրաշեն գյուղի կառավարության ֆինանսավորմամբ կառուցվող միջնակարգ դպրոցի տանիքից քաղաքացի է վայր ընկել, հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ժամը շինարարական աշխատանքներն ստուգելու նպատակով Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Սամվել Բ․-ն բարձրացել է Բարձրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տանիք, որտեղից մոտ 4 մետր բարձրությունից վայր է ընկել դպրոցի 3-րդ հարկի հատակին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Սամվել Բ․-ն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Նշվում է, որ Սամվել Բ․-ն աշխատում էր «Արմ․ Սթորի» ՍՊԸ-ում՝ որպես տեխհսկիչ։

Related posts

«Հավատը առանց գործերի մեռած է»․ Փաշինյանը՝ խաղաղության հասնելու ճանապարհի մասին

Տեսակցեցի Անիին, առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր. Ավանեսյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է՝ ինչու որոշեց Հայաստանում կազմակերպել Ազգային աղոթքի նախաճաշ