Բարի լույս և լավ Էրեբունի-Երևանի օր բոլորիդ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից գրել է․ «Բարի լույս և լավ Էրեբունի-Երևանի օր բոլորիդ»։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի քաղաքապետարանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է միասին տոնելու մայրաքաղաքի 2807-ամյակը։

Հոկտեմբերի 12-ին՝ կեսօրից, Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ, իսկ ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում, տեղի կունենա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որը կավարտվի պայծառ հրավառությամբ։

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը