«Բայրաքթարների» մատակարարումը ոչ թե օգնություն է Կիևին, այլ մասնավոր ընկերության գործարք. Թուրքիայի փոխարտգործնախարար

«Բայրաքթարների» մատակարարումը Կիևին Թուրքիայի օգնությունը չէ, այլ Ուկրաինայի կողմից արված գնում է մասնավոր ընկերությունից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանին:

«Ռուսաստանն էլ, ԱՄՆ-ն էլ մասնավոր պաշտպանական արդյունաբերական ընկերություններ ունեն։ Մասնավոր պաշտպանական արդյունաբերական ընկերությունները կարող են պայմանագրեր կնքել այլ երկրների հետ։ Դա երկրների համար պարտավորեցնող նշանակություն չունի։ Սա Թուրքիայի կողմից արված օգնություն չէ, այլ Ուկրաինայի կողմից Թուրքիայի մի ընկերությունից կատարած գնում է։ Ավելին, Ուկրաինան միակ երկիրը չէ, որ «Բայրաքթար» TB2 ԱԹՍ-ներ է գնել։ Բոլորը ԱԹՍ-ներ գնելու համար հերթ են կանգնել. մենք էլ, իհարկե, այս արտադրանքով հպարտանում ենք»։

Քըրանը հավելել է, որ Թուրքիան հստակ և սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերում՝ աջակցելով Ուկրաինային տարածքային ամբողջականությանը և դեմ արտահայտվելով «ՌԴ-ի կողմից բռնազավթումներին»։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Անկարան չի փակի Մոսկվայի հետ երկխոսության խողովակները և չի հրաժարվի հավասարակշռության քաղաքականությունից։

Related posts

ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան . ՈՒՂԻՂ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Այսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո