Բախվել են 15-ամյա տղայի վարած «Մերսեդես»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ 4 վիրավորից 3-ը անչափահաս է

Դեկտեմբերի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 16։30-ի սահմաններում Արզական գյուղի Երևանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 61-ամյա Բագրատ Ս․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 15-ամյա Ազատ Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով Բագրատ Ս․-ն, վերջինիս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Մարինե Ս․-ն և Ազատ Բ․-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Էրիկ Մ․-ն և 15-ամյա Էրիկ Խ․- մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից 3-ին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Related posts

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը