Այսօր մենք հաստատակամ նայում ենք վաղվա օրվան՝ լի հավատով ու վճռականությամբ. Նազելի Բաղդասարյան

Մեր սերնդին վիճակված էր վերապրել մի ողբերգություն, որը խոր հետք թողեց մեր գիտակցության մեջ և երկար կմնա մեր հիշողություններում։ Այս մասին ասվում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:
«Արհավիրքը չէր խնայել ոչ ոքի. որբացել էինք ազգովի։ 1988-ի այս օրը ժամանակը կարծես կանգ առավ, իսկ հաջորդող տարիները սերնդակիցներիս համար դարձան աղետի ու վերապրումի տարիներ։
Փլատակներից հառնած մեր ոգին մնաց անպարտելի, իսկ ապրելու ձգտումը՝ անսասան։ Նետված մարտահրավերներին դիմակայելը հրամայական էր՝ չընկճվել, չխեղճանալ, մեջքը շտկել և գյումրեցուն բնորոշ պատվախնդրությամբ նորից ոտքի կանգնեցնել մեր քաղաքը։
Այսօր, հաղթահարելով վշտի ու կորստի ցավը, մենք հաստատակամ նայում ենք վաղվա օրվան՝ լի հավատով ու վճռականությամբ։
Վստահ ենք՝ եկել է ապրելու և ապրեցնելու ժամանակը»,- ասված է Բաղդասարյանի գրառման մեջ:

 

Related posts

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով

Քվեախցիկ տանող ճանապարհը դեռ խոչընդոտներով է. ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող ընտրողները

Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով