Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան մեքենան, «Լեքսուս-ն ու «ԳԱԶել»-ը. վիրավորը դեսպանատան աշխատակից է

Նոյեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 10:50-ի սահմանում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Tiguan, Lexus և բեռնատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 մարդ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Volkswagen Tiguan-ը հաշվառված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաշվեկշռում, հիվանդանոց դիմած քաղաքացին էլ դեսպանատան աշխատակից է։

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր