Բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր

Օգոստոսի 25-ին, ժամը 19։33-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ-Վանաձոր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 24-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Դ․ Օ․, ծնված 1964 թ․) և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 2002 թ․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն․ Մ․-ը (ծնված 2004 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկներն արձանագրել են Ն․ Մ․-ի մահը, իսկ վարորդի առողջական վիճակը գնահատել ծայրահեղ ծանր․ վերջինս նույնպես մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևոր Մ․ Պ․-ի (ծնված 2007 թ․) դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում